Skip to main content

«Ռեալը» շնորհավորել է Ալկարասին

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է US Open-ում երկրորդ տիտղոսը նվաճած իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասին, որը Արքայական ակումբի երկրպագու է։

«Թանկագին Կառլոս, շնորհավորում ենք US Open-ում երկրորդ տիտղոսի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 6-րդ տիտղոսի եւ աշխարհի առաջին ռակետի կոչման առթիվ։

Մադրիդիստները միշտ քեզ հետ են եւ հպարտանում են քեզնով։ Շնորհավոր չեմպիոն»,- նշվում է «Ռեալի» շնորհավորական հաղորդագրությունում։

22-ամյա Ալկարասը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում 6:2, 3:6, 6:1, 6:4 հաշվով պարտության էր մատնել իտալացի Յանիկ Սիներին։

Ալկարասը երկուական անգամ հաղթել է «Ռոլան Գարոսում» (2024, 2025), Ուիմբլդոնի մրցաշարում (2023, 2024) եւ US Open-ում (2022, 2025)։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930