Skip to main content

Կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց

Ժամը 21:40-ին՝ երկամսյա բանտային կալանքի ժամկետը լրանալուն պես, ամենաերիտասարդ քաղբանտարկյալ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և փոխադրվեց տուն՝ երկամսյա տնային կալանքը կրելու։ Հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը

Հիշեցնենք՝ «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա տղային իրավապահները մեղադրում էին ահաբեկչության նախապատրաստման մեջ։Նշենք՝ ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031