«Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ հարաբերություններում խնդիրներ է ստեղծում։ Այս կարծիքը Երևանում կայացող «Հայաստան — ԵԱՏՄ։ Միասին առաջ» ֆորումում հայտնեց քաղաքագետ և պատմաբան Դմիտրի Սայմսը։
«Չեմ կարող ասել՝ սա մտահղացվել է որպես հակառուսական նախագիծ, թե ոչ։ Օբյեկտիվ հետևանքների համաձայն՝ այն կարող է բարդություններ ստեղծել Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև։ Որքանով է սա համապատասխանում Հայաստանի շահերին, հայ ժողովրդի որոշելիքն է։ Սակայն միամտություն կլինի մտածել, որ Հայաստանը կարող է նման կենտրոն ստեղծել՝ առանց հարաբերություններում գին վճարելու», — ասաց քաղաքագետը։
Խոսելով Հայաստանի եվրոպական ձգտումների մասին՝ նա նշեց, որ նույնիսկ եթե Հայաստանը նման մտադրություն չունենա, ԵՄ-ն կներքաշի Հայաստանին Ռուսաստանի հետ իր պայքարի մեջ։