Skip to main content

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում սեպտեմբերի 5-ի և 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​​​​Մարզերում սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, սեպտեմբերի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031