Պուտին-Թրամփ բանակցությունների նոր փուլը հնարավոր է մոտ ապագայում, այն կարող է արագ կազմակերպվել, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը:
Նշենք, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը: Շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։ Պուտինը հանդիպումը բնորոշեց որպես կառուցողական, հույս հայտնելով, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են մեկնարկային կետ լինել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման համար»։
Թրամփն, իր հերթին, ասաց, թե «շատ, շատ հարցերում համաձայնության են եկել», միաժամանակ նշեց՝«կան մի քանի կարևոր կետեր, որոնց մենք դեռ լիովին չենք հասել, բայց որոշակի առաջընթաց ենք գրանցել»։