Ընդդիմադիրներին հարցրեք՝ ՀՀ-ի ապառազմականացման մասին զրույցները որտեղից են վերցրել. Հրաչյա Սարգսյան

Ձեզ վստահեցնում եմ, որ բանակին ինչ անհրաժեշտ է, պետության կողմից մենք համապատասխան Ֆինանսական միջոցները ստանում ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե հաջորդ տարի պաշտպանական ծախսերը չեն ավելանալու, քանի որ խաղաղություն է հաստատվել։

«Պատկերացրեք, դուք ընտանիքում պայմանական ինչ-որ X բյուջե ունեք էլի, ինչ-որ մի ուղղությամբ, օրինակ, չգիտեմ, ձեր երեխաների կրթությանը բյուջե եք ուղղում, հիմա հաջորդ տարի նույն բյուջեն եք ունենում, կամ մի քիչ ավել եք ունենում, կամ մի գուցե այլ ուրիշ հարցեր ունեք լուծելու։

Պաշտպանական ծախսերի հաշվին խնայողություն, որպես այդպիսին չի լինում։ Դրա պատասխանատուն, ես չեմ, այո, այլ ծախսեր էլ կան, առողջապահություն ունենք, սոցիալական ոլորտ ունենք։ Հասկանում եմ, որ անվտանգության հարց կա, բայց այդ ամեն ինչը պետք է բալանսավորվի և ենթադրում եմ, որ բալանսավորում է, բայց դրա պատասխանատուն ես չեմ։

Այն ֆինանսական միջոցները, որ պաշտպանության նախարարությունը ստանում է, մեզ բավարար է, որ իրականացնենք մեր աշխատանքները։ Իհարկե, չկա մի պետություն, որ հասնում է ինչ-որ մի կետի, ասում է, որ ես սրանից հետո էլ չեմ ծախսելու։ Միշտ կա տեղ, որը որ կարելի է ավել ծախսելև ավելի ուժեղանալ»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ խաղաղության հաստատման համատեքստում իշխանությունը ընդառաջ է գնում Ադրբեջանի պահանջին, որ Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական ձեռքբերումները, Հրաչյա Սարգսյանը անտեղի համարեց նման պնդումները. «Չգիտեմ որտեղից են վերցրել դա։ Այսինքն, նշանակում է, որ մենք Ադրբեջանի այդ խոսույթները բերում ենք ու ասում ենք, որ այստեղ այդպիսի բան եք իրականացնում։ Ես կարծում եմ այդ ընդդիմադիրներից պետք է հարցնեք, թե ինչ փաստերի հիման վրա են իրենք այդպիսի հայտարարություն է անում»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930