Արմեն Գրիգորյանը և Նիկոլա Ռոշն անդրադարձել են անվտանգային համագործակցությանը

Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտանգային համագործակցությանը և քննարկվել է կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը:

Արմեն Գրիգորյանը ներկայացել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ստեղծվելու են տնտեսական լայն հնարավորություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ինստիտուցիոնալացնելու երկու երկրների գրասենյակների միջև առկա կապերը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930