Պուտինը Չինաստանի և Հնդկաստանի հետ դաշինքում «ռուսական արջի» մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի և Հնդկաստանի հետ դաշինքում «ռուսական արջի» տեղի մասին հարցին պատասխանել է կատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում մոդերատորը Պուտինին հիշեցրել է աշխարհի բոլոր լրատվամիջոցներում շրջանառվող մի լուսանկարի մասին, որտեղ նա նստած էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Լուսանկարն արդեն խորհրդանշականորեն նկարագրվել է որպես «փիղ, վիշապ և արջ»։ «Իսկ ի՞նչ տեղ է զբաղեցնում արջը այս դաշինքում», — հարցրել է մոդերատորը։ «Արջը արջ է», — կատակով պատասխանել է նախագահը։ Պուտինը նաև ընդգծել է, որ արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, բայց աշխարհի ամենամեծ վագրը ուսսուրի վագրն է, որը նույնպես ռուսական է։

«Արջը, իհարկե, Ռուսաստանի խորհրդանիշն է, բայց մենք Հեռավոր Արևելքում ենք՝ աշխարհի ամենամեծ վագրը, ի դեպ, ուսսուրի, ռուսական վագրն է», — նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031