Skip to main content

Եթե Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, այնտեղ օտարերկրյա զորքեր տեղակայելու իմաստ չի լինի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել EEF-2025-ում։

«Ոչ ոք դեռևս լուրջ մակարդակով չի քննարկել Ռուսաստանից անվտանգության երաշխիքները»,-իր խոսքում նշել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանը կհարգի Ռուսաստանի և Ուկրաինայի համար մշակվող անվտանգության երաշխիքները։ Պուտինն ընդգծել է, որ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։

«Հավանական չէ, որ Կիևը կունենա համաձայնության հասնելու քաղաքական կամք։ Կիևը վերջերս բացառեց Ռուսաստանի հետ շփումների հնարավորությունը, և հիմա նրանք խնդրում են նման շփումներ։Գրեթե անհնար կլինի համաձայնության գալ ուկրաինական կողմի հետ հիմնական հարցերի շուրջ»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև ասել է, որ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումների, բայց իմաստ չի տեսնում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031