Skip to main content

Fun Fruit-ը Հոնկոնգում մասնակցել է Asia Fruit Logistica ցուցահանդեսին

Աշխարհի առաջատար կենտրոններից մեկում՝ Հոնկոնգում անցկացվել է Asia Fruit Logistica ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև հայկական Fun Fruit ընկերությունը։

Asia Fruit Logistica ցուցահանդեսին հայկական Fun Fruit-ի մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ներկայացնել իր տեսականին ասիական շուկայում, ձեռք բերել նոր ծանոթություններ ու հետագա համագործակցության պայմանավորվածություններ։ Այն կարևոր հարթակ է, որը կարող է առաջիկայում հիմք հանդիսանալ Ասիայում Fun Fruit ընկերության ներկայությունն ապահովելու համար։

Fun Fruit-ը հայկական ընկերություն է, որը զբաղվում է տանձի, խնձորի, դեղձի, ծիրանի և կեռասի աճեցմամբ, ընկերությունն ունի 300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ։

Fun Fruit-ի բարձրորակ մրգերը վաղուց արդեն արտահանվում են Հայաստանի սահմաններից դուրս՝ արժանանալով վստահության և ճանաչման ինչպես ԱՄԷ-ի, այնպես էլ ԵԱՏՄ շուկաների սպառողների շրջանում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031