Մեկնարկել են Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 143 միլիոն 850 հազար դրամ է,որից կառավարության ներդրման չափը կազմում է 45%,իսկ համայնքի մասնաբաժինը 55 % է՝ 79 միլիոն 117 հազար 500 դրամ:

Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։

Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Թրաֆֆիք» ՍՊ ընկերությունը: Այսօր մեկնարկած ճանապարհի հողային շերտի փորման աշխատանքներին հետևել են համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:

450 մ ընդհանուր երկարության ճանապարահատվածը կունենա երկկողմ մայթեր ու երկշերտ ասֆալտե ծածկ,նախատեսված հատվածներում կկառուցվեն նաև ջրահեռացման համակարգեր:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930