Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի խաղերի ամենաէժան տոմսերը կարժենան 60 դոլար։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Նշվում է, որ խոսքը մեկ խաղի տոմսի մասին է, այլ ոչ թե մի քանի հանդիպումների փաթեթի։ Ընդգծվում է, որ առաջնության եզրափակչի ամենաթանկ տոմսը կարժենա 6710 դոլար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև մունդիալը մնացած ժամանակահատվածում այս գները կարող են փոփոխվել։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 ազգային հավաքականներ։ ԱՄՆ-ից մունդիալը կընդունեն 11 քաղաք, Մեքսիկայից՝ երեք, Կանադայից՝ երկու։ Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։