Սեպտեմբերի 4-ի գիշերը և ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար նվազել: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վրկ: Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +26+28,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+27,
Տավուշ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+31,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +25+29,
Արարարատ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Արմավիր՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27: