Skip to main content

Գերմանիայի կանցլերն առաջարկում է մաքսատուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք շարունակում են առևտուր անել ՌԴ-ի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Sat1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այժմ իր համար հիմքեր չի տեսնում հաշտության, առավել ևս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։

«Մենք պետք է հիմքեր ստեղծենք դրա համար։ Ռազմական առումով դա դժվար կլինի, բայց տնտեսական առումով՝ լիովին հնարավոր է», — ընդգծել է Մերցը։

Նրա խոսքով՝ խնդիրը Ռուսաստանին տնտեսապես «հյուծելն» է՝ զրկելով նրան իր ռազմական մեքենան պահելու հնարավորությունից, հաղորդում է DW-ն։ Մերցի կարծիքով՝ դա կարելի է անել, օրինակ, Ռուսաստանի հետ առևտուրը շարունակող երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930