Ադրբեջանում մարդկանց արդեն պատրաստում են Հայաստանում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը. Թաթոյան

Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը։

Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ և ցանկություն հայտնում կամավոր գրանցվել։

Առավել վտանգն այն է, որ գրանցում են, ոչ միայն 1988-1991 թթ. Հայաստանից գնացածներին, այլ նաև դրանից առաջ «տեղահանվածների» ժառանգներին։

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որը քաղաքական իշխանության մնալը պետակակ շահերից վեր է դասում, քանի դեռ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Կից այդպիսի վկայականներից ևս մեկը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930