80 հազար աղավնի և 80 հազար օդապարիկ՝ ի նշան խաղաղության. ինչպես է եզրափակվել Պեկինում անցկացված շքերթը

Պեկինի Տյանանմեն հրապարակում անցկացված շքերթի եզրափակիչ մասում երկինք են բաց թողնվել 80 հազար աղավնի և 80 հազար օդապարիկ՝ ի նշան խաղաղության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պեկինում մեկնարկել էր Հաղթանակի շքերթը:

Երկրի գլխավոր հրապարակում լայնածավալ տոնակատարությունները սկսվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ Սի Ծինփինի ելույթով, որին հաջորդել է ռազմական շքերթը․ դրան մասնակցել են հազարավոր զինվորականներ, ավելի քան 100 ինքնաթիռ և երկրի զինված ուժերի հարյուրավոր ցամաքային տեխնիկա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930