Skip to main content

Սի Ցզինպինը կոչ է արել Չինաստանի զինված ուժերին արագացնել համաշխարհային մակարդակի բանակի ստեղծումը

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ԺԱԲ) պետք է արագացնի համաշխարհային մակարդակի բանակի կառուցումը և վճռականորեն պաշտպանի ազգային ինքնիշխանությունը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդական դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթից առաջ։

«Ժողովրդա-ազատագրական բանակը միշտ եղել է հերոսական բանակ, որին կուսակցությունն ու ժողովուրդը կարող են լիովին վստահել», — ասել է Սի Ցզինպինը։ «Բոլոր սպաներն ու զինվորները պետք է բարեխղճորեն կատարեն իրենց սրբազան պարտականությունը, արագացնեն համաշխարհային մակարդակի բանակի կառուցումը և վճռականորեն պաշտպանեն ազգային ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով՝ Ժողովրդա-ազատագրական բանակը պետք է «ռազմավարական աջակցություն ցուցաբերի չինական ազգի մեծ վերականգնմանը և ավելի մեծ ներդրում ունենա համաշխարհային խաղաղության և զարգացման գործում»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031