Skip to main content

Թրամփը մեկնաբանել է Պեկինի ռազմական շքերթը

Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կհիշատակի այն հսկայական աջակցությունը և «արյունը», որը Միացյալ Նահանգները տվել է Չինաստանին՝ օգնելու նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ձեռք բերել խորապես թշնամաբար տրամադրված օտարերկրյա զավթիչից: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթը:

«Շատ ամերիկացիներ զոհվել են՝ պայքարելով Չինաստանի հաղթանակի և փառքի համար: Հուսով եմ, որ նրանք կարժանանան արժանի պատվի և կհիշվեն իրենց քաջության և զոհաբերության համար: Թող նախագահ Սի Ցզինպինը և Չինաստանի հրաշալի ժողովուրդը ունենան գեղեցիկ և հավերժական տոնակատարության օր: Խնդրում եմ, ուղարկեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, երբ դուք դավադրություն եք կազմակերպում Միացյալ Նահանգների դեմ», — գրել է Թրամփը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031