Վլադիվոստոկում մեկնարկում է X Արևելյան տնտեսական ֆորումը. ո՞վ է մասնակցելու Հայաստանից

2025 թ․ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկ քաղաքում կկայանա X Արևելյան տնտեսական ֆորումը (Восточный экономический форум, ВЭФ)։ Ֆորումը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հովանու ներքո և համարվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոշորագույն միջազգային հարթակներից մեկը՝ ուղղված տնտեսական համագործակցության խթանմանը, ներդրումային նախագծերի իրականացմանը և միջազգային գործընկերության զարգացմանը։ Այս տարի Հայաստանից Ֆորումին կմասնակցեն Սուրեն Պարսյանը և Կարեն Մուրադյանը: Ֆորումը հնարավորություն կընձեռի օտարերկրյա մասնագետներին ծանոթանալու Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և գործարար օրակարգին, ինչպես նաև հանդիպելու բարձրագույն պետական պաշտոնյաների, Ռուսաստանի բիզնեսի, գիտության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։

Արևելյան տնտեսական ֆորումը կարևոր հարթակ է՝ Ռուսաստանի և համաշխարհային ներդրումային համայնքի միջև կապերի ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև Ռուսաստանի Հեռավոր Արևելքի տնտեսական ներուժի, ներդրումային հնարավորությունների և հատուկ տնտեսական գոտիներում բիզնեսի պայմանների համապարփակ գնահատման համար։

Ֆորումի միջոցառումները ավանդաբար անցկացվում են պանելային քննարկումների, կլոր սեղանների, հեռուստաբանավեճերի, գործարար նախաճաշերի և բիզնես-դիալոգների ձևաչափով։ Գործարար ծրագրում ընդգրկված են նաև երկխոսություններ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրների, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի՝ Հարավարևելյան Ասիայի արագ զարգացող երկրների հիմնական ինտեգրացիոն միավորման հետ։

Ֆորումի աշխատանքների արդյունքում նախատեսվում է ստորագրել համագործակցության մի շարք նոր համաձայնագրեր և մշակել համատեղ նախագծերի գաղափարներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930