Skip to main content

Թրամփ. Մեր հարվածի արդյունքում ոչնչացվել է Վենեսուելայի վերահսկողության տակ գործող 11 ահաբեկիչ

Այսօր առավոտյան, իմ հրահանգով, Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են ԱՄՆ Հարավային հրամանատարության (SOUTHCOM) պատասխանատվության գոտում գտնվող «Տրեն դե Արագուա» թմրավաճառական կազմակերպությանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Տրեն դե Արագուան Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության տակ գտնվող ճանաչված օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է (DTO) և պատասխանատու է զանգվածային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, սեռական թրաֆիքինգի, ինչպես նաև բռնության և ահաբեկչության գործողությունների համար Միացյալ Նահանգներում և Արևմտյան կիսագնդում։

Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ Միացյալ Նահանգներ ապօրինի թմրանյութեր տեղափոխելով։

Հարվածի արդյունքում սպանվել է 11 ահաբեկիչ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել։ Թող սա նախազգուշացում ծառայի նրանց համար, ովքեր նույնիսկ կմտածեն Միացյալ Նահանգներ թմրանյութեր բերելու մասին», — գրել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031