Փաշինյանը այսօր ասում է՝ «Կառավարությունը ես եմ», վաղը կասի՝ ԱԺ-ն ես եմ. մի օր կհասնի «մանկական եվրատեսիլին».Կարապետյան

Եթե մարդուն ինչ-որ ձևով չեն հակակշռում, նա մի օր կարող է որոշել, որ ինքը կառավարությունն է, մյուս օրը, որ Ազգային ժողովն է, մյուս օրը որ գլխավոր էներգետիկն է, մյուս օրը որ գլխավոր հոգևոր առաջնորդի նշանակողն է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ես եմ կառավարությունը»։

«Եվ այդպես կարող է հասնել մանկական Եվրատեսիլին։ Հավասարակշռություններ է պետք մեր երկրում»,– հավելեց նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930