Երևանում իրանցի տղամարդը ոտնձգություն է կատարել սիրիացի կնոջ նկատմամբ

Օգոստոսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մ․ Ս․-ն և հայտնել, որ ժամը 20։40-ի սահմաններում Զաքյան 8 հասցեի մոտ անհայտ անձը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, առանց իր համաձայնության, մեկ անգամ ձեռք է տվել իր հետույքին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղացի 29-ամյա Ռ․ Ա․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031