ԿԳՄՍՆ-ն հայտարարել է նախադպրոցական հաստատության ղեկավարման հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով:

Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը` 2025 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ ընդունելու է հավակնորդների փաստաթղթերն առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031