Մրգավան գյուղում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

Օգոստոսի 28-ին, ժամը 02։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել։

Փրկարարները վարորդին և երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031