Հողը, որով կանցնի ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, պատկանելու է ՀՀ-ին. հողի սեփականությունը չի կարող վիճարկվել

Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում, որից օգտվելու են, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել: 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն: Ինչու եմ ասում առայժմ, որովհետև պայմանավորվածություններ կան էն ամենի մասին, որը գրաված է և հրապարակված, այսինք ժամկետ, տեխնիկական այլ մանրամասներ դեռ պետք է քննարկվեն»,- ասաց նախարարը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930