Թրամփը Զելենսկու մասին Լավրովի հայտարարությունն անվանել է «ցուցամոլություն և անհեթեթություն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր կաբինետի նիստի ժամանակ պատասխանել է Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցերին։

Լրագրողներից մեկը Թրամփին հարցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների մասին, որը կրկին անգամ կասկածի տակ է դրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը։

Մոսկվան հաստատում է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ կասկած չունեն Զելենսկու լեգիտիմության վերաբերյալ. Ուկրաինայի օրենսդրությունը նույնպես արգելում է ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ։

«Կարևոր չէ, թե ինչ են նրանք ասում», — ասել է Թրամփը։ Նա նաև ասել է, որ «Բոլորը ցուցադրական բաներով են զբաղված։ Դա ամբողջը անհեթեթություն է [անգլերեն նախագահը օգտագործել է կոպիտ արտահայտություն՝ «it’s all bullshit»]։ Բոլորը ցուցադրական բաներով են զբաղված», — հաղորդում է BBC-ն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930