ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը. Գրոսսի

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը», — ասել է նա Fox News-ի եթերում։

Գրոսսիի խոսքով՝ քննարկվում է «ինչ գործնական միջոց կարող է կիրառվել մեր աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։

Նա բացատրել է, որ տեսուչները նախ կաշխատեն այն վայրերում, որոնք չեն տուժել այս տարվա հունիսին Իսրայելի և Ամերիկայի ռմբակոծություններից։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930