Skip to main content

Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է գտնվել, հետևել ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում՝ հետևելու մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին: Այս մասին նախարարը գրել է սոցցանցի իր էջում:

«Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Սիսիանի և Գորիսի համայնքապետերի հետ առաջին օրն այցելեցինք Սյունիքի մարզի Սիսիան համայնք՝ հետևելու կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Աշոտավան-Թասիկ-Արևիս 10 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքներին:

Ապա դիտարկեցինք Վերիշեն — Խոզնավար 18.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Հաջորդ օրը Կապանում ընթացող դեսպանահավաքի շրջանակներում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերների հետ այցելեցինք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի՝ Քաջարան֊Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ։

Տեղում գործընկերներին եմ ներկայացրել Հանրապետության հարավային հատվածում իրականացված և ընթացքի մեջ գտնվող մեծածավալ աշխատանքները, պատասխանել եմ հարցերին»,- ասված է գրառման մեջ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31