Skip to main content

Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն

Օգոստոսի 29-ից Արգիշտիի փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի արդյունքում կտեղափոխվի Արգիշտիի փողոցի կանգ գիծը և փողոցը հատող հետիոտների համար նախատեսված անցումը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի՝ շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

Բեյրութի- Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ BUS գրությամբ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31