Skip to main content

Ալմաթիի օդանավակայանում տղամարդ է ինքնահրկիզվել

Երկուշաբթի երեկոյան Ալմաթիի օդանավակայանի T-1 տերմինալում մի տղամարդ է ինքնահրկիզվել։ Ոստիկանության աշխատակիցները օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ համատեղ անմիջապես մարել են հրդեհը և շտապօգնություն կանչել, հաղորդում է Tengrinews.kz-ը։

Տրանսպորտային ոստիկանության վարչությունը հայտնել է, որ տղամարդու գործողությունները, ենթադրաբար, պայմանավորված են եղել իր կնոջ հետ անձնական կոնֆլիկտով։

Տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31