«Ֆլամենգոն» տոնեց ամենախոշոր հաղթանակը վերջին 41 տարվա ընթացքում

«Ֆլամենգոն» Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում 8:0 հաշվով ջախջախեց «Վիտորիային»։

Խաղը կայացավ «Մարականա» մարզադաշտում: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պեդրոն, դուբլ ձևակերպեց Սամուել Լինոն, մեկական գոլ խփեցին Ժորժիան դե Արասկաետան, Լուիս Արաուխոն և Բրունո Էնրիկեն։

Ութ գոլի տարբերությամբ այս հաղթանակը դարձավ Բրազիլիայի առաջնության պատմության մեջ երրորդ ամենախոշոր հաշիվը՝ 1984 թվականից ի վեր: 1983-ին «Կորինտիանսը» 10:1 հաշվով հաղթել էր «Տիրադենտեսին», իսկ 1984-ին «Վասկո դա Գաման» 9:0 հաշվով առավելության էր հասել «Տունա Լուզոյի» նկատմամբ:

Այս հաղթանակը կրկնեց «Ֆլամենգոյի» սեփական ռեկորդը Բրազիլիայի առաջնությունում. 1981-ին թիմը նույնպես 8:0 հաշվով հաղթել էր «Ֆորտալեզային»:

«Ֆլամենգոն» գլխավորում է Բրազիլիայի Սերիա A-ի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 46 միավորով: «Վիտորիան» 19 միավորով 17-րդ հորիզոնականում է։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031