Իսրայելի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Գազայում պատերազմը դադարեցնելու պահանջով

Իսրայելի ողջ տարածքում հիմնական ճանապարհները փակ են բողոքի ակցիաների պատճառով, որոնք կազմակերպվել են պատանդներին ազատելու և Գազայում պատերազմը դադարեցնելու պահանջով, հայտնում է The Times of Israel-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Իսրայելի գլխավոր մայրուղիները և հավաքվել են նաև նախարարների տների մոտ։

Պատանդ Մատան Զանգաուկերի մայրը՝ Էյնավ Զանգաուկերը, ասում է, որ «առանց հստակ նպատակի» 690 օր տևած պատերազմից հետո պարզ է դարձել, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն «վախենում է մեկ բանից՝ հանրային ճնշումից»։

Նրա խոսքով՝ իր կառավարությունը «հարձակվել է գերությունից փրկվածների և պատանդների ընտանիքների վրա՝ փորձելով նրանց լռեցնել»։ «Մենք ունենք հիանալի երկիր, բայց չունենք կառավարություն», — ասել է նա՝ կոչ անելով հանրությանը միանալ բողոքի ցույցերին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031