Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ՝ արտակարգ վայրէջք կատարելով «Օռլի» օդանավակայանում

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։

  «Հետք»-ին ուղևորներից մեկը փոխանցել է, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։ 

Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։ 

Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել «Օռլի» օդանավակայանում։ 

 Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքում առկա տվյալների համաձայն՝ «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան  TO 7498 չվերթի ինքնաթիռի ժամանումը Երևան նախատեսված էր ժամը 16։10-ին, սակայն գրանցվել է ուշացում, և ինքնաթիռը Երևան կժամանի ժամը 20։20-ին։  

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031