Հայաստանում առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

«Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։

Ըստ աղբյուրի՝ Երևանում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930