Skip to main content

Ուկրաինան բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար․ Զելենսկին՝ Խաչատուրյանին

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,-գրել է Զեելենսկին։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31