Կվերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները․ Արաղչի-Կալաս հեռախոսազրույց է տեղի ունեցել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Եվրոպական եռյակի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Քննարկումները տեղի կունենան օգոստոսի 26-ին, արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով:

Ըստ Արաղչիի, Իրանը բաց է իր իրավունքները երաշխավորող դիվանագիտական լուծման համար։ Եվրոպական 3 երկիր ավելի վաղ հայտարարարել էր, որ կարող են վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

«Եվրոպական երկրներն իրավական և բարոյական հիմքեր չունեն պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման համար, այդ քայլը հետևանքներ կունենա»,- ասել է նա:

Խոսելով 2231 բանաձևը երկարաձգելու առաջարկի մասին, Արաղչին նշել է, որ նման որոշում առաջին հերթին պետք է կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը, չնայած այդ հարցում իր սկզբունքային դիրքորոշմանը, չի միջամտի այդ գործընթացին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031