Մասիսում 31–ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 83–ամյա հետիոտնի

Երեկ ՝օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռուդիկ Հ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 83-ամյա Աշոտ Տեր-Մկրտչյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031