Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան: Այս տուրում Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան էր: Պարտիան ավարտվել է 25-րդ քայլին:

Այժմ Արոնյանը կիսում է 2-3-րդ տեղերը` վաստակած 3 միավորով: Առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031