Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Նիկոլ Փաշինյան

Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, տարել ենք և տանելու ենք «Խաղաղության համաձայնագիրը» օր առաջ ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև: Ես չեմ ուզում ասել խաղաղության և պատերազմի: Ես ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության միջև: Սա է պատճառը նաև, որ ես իմ երկուշաբթի օրվա ուղերձում հստակ արձանագրեցի, որ այս խաղաղությունը հաստատված ամենօրյա խնամքի կարիք ունի»,-նշել է Փաշինյանն ու հավելել, որ ամենօրյա խնամքը մի գործ է, որը պետք է բոլորով անենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, այդ թվում նաև քաղաքացիները՝ քաղաքական իրենց դիրքորոշումներում կողմնորոշվելիս։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930