Viva-ն տեղեկացնում է, որ 5G տեխնոլոգիայի ներդրման նպատակով մեկնարկել են ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ աշխատանքներ

Ֆեյսբուքյան իր էջում Viva-ն տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում 5G տեխնոլոգիայի ներդրման նպատակով մեկնարկել են ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ աշխատանքներ:

Ռադիոցանցի ենթակառուցվածքի համապարփակ ներդաշնակեցման համար կպահանջվի ժամանակ՝ ներառյալ հետագա փորձարկումն և մշտադիտարկումը՝ նոր ցանցի կայունացման նպատակով:

Աշխատանքների իրականացման ընթացքում, առանձին տեղանքներում հնարավոր է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների որակի կարճաժամկետ նվազում կամ անհասանելիություն: Աշխատանքներն իրականացվում են վաղ առավոտյան ժամերին՝ ցանցի նվազագույն ծանրաբեռնվածության ժամանակահատվածում:

Viva-ն հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:

Viva-ն նաև տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղում տեղակայված հիմնական կայանը ապամոնտաժվել է՝ շենքի քանդման պատճառով։ Տեղանքի էլեկտրամատակարարումը նույնպես դադարեցված է:

Աշխատանքներ են տարվում կայանը տեղադրելու նպատակով նոր տեղանք գտնելու ուղղությամբ՝ տվյալ և շրջակա տարածքներում կապի հասանելիություն ապահովելու նպատակով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031