Skip to main content

Իրանն ու Եվրոպան միջուկային թեման կքննարկեն համատեղ հեռախոսազրույցի ընթացքում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչիի առաջիկա հեռախոսազրույցը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարների, ինչպես նաև Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Զրույցը տեղի կունենա ուրբաթ՝ օգոստոսի 22-ին, և նվիրված կլինի Իրանի միջուկային ծրագրի արդիական հարցերին ու եվրոպական երկրների հետ փոխգործակցությանը։

Ըստ ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բեքայիի, առանցքային թեմաներ կդառնան Իրանի պահանջները, մասնավորապես՝ «անարդար պատժամիջոցների» վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտների դեմ հանցավոր հարձակումներին միջազգային հանրության արձագանքը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31