Skip to main content

Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը։ Շնորհավորական նամակի տեքստը հրապարակել է ադրբեջանական պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալությունը։

«Հարգելի՛ Մեհրիբան Արիֆովնա, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ», — նշվում է ուղերձում։

Պուտինը Ալիևային մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։ «Խնդրում եմ ողջույններս փոխանցել Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին», — ասվում է ռուսաստանյան ղեկավարի շնորհավորանքում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31