Skip to main content

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:

Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնեց, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:

Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31