Skip to main content

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին 24 News-ին հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հաստատում եմ, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ երկարամյա զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,-ասել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Արտակ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31