Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։

Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ կալանքի 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։

Նշենք, որ նա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի նախնական կալանքը:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը Արման Իսրայելյանի և Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգեց 3 ամսով։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031