Skip to main content

Թուրքիայի հայերը Աստվածամոր Վերափոխման տոնը նշել են միակ հայկական գյուղում

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո մնացած միակ հայկական գյուղում՝ Վագըֆում, մեծ շուքով նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հարիսաների հյուրասիրությունը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող հայկական Վագըֆ գյուղ է մեկնել նաեւ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը եւ ներկա գտնվել Աստվածամոր Վերափոխման տոնին նվիրված պատարագին։

Վագըֆում Աստվածամոր Վերափոխման տոնի պատարագին ներկա են եղել նաեր Վագըֆի հայ գյուղապետ Պերճ Քարթունը, Հաթայի միակ հայ քահանա Տեր Ավետիս Թաբաշյանը, Ստամբուլից, Հայաստանից եւ արտասահմանից եկած բազմաթիվ հայեր։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31