Մենք արդեն աշխատում ենք անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա․ Զելենսկի

Telegram-ում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է նախօրեին Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունները։

«Իսկապես նշանակալի քայլ՝ պատերազմի ավարտի և Ուկրաինայի ու մեր ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մենք արդեն աշխատում ենք անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա», — գրել է Զելենսկին։

Նա չի մանրամասնել, թե ինչ բովանդակություն կունենա դա։

«Այսօր մենք շարունակում ենք ղեկավարների մակարդակով համակարգումը․ կլինեն քննարկումներ և մենք պատրաստում ենք համապատասխան ձևաչափերը։ Մենք կշարունակենք աշխատանքը վաղը։ Ազգային անվտանգության խորհրդականները նույնպես այժմ մշտական կապի մեջ են։ Կլինեն անվտանգության երաշխիքներ», — հավելել է Ուկրաինայի նախագահը։

Երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, նախատեսված են «ցանկացողների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցելու պլան մշակող երկրների խումբ) հանդիպումներ, որոնք առցանց կանցկացնեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031