Կիևի անվտանգության երաշխիքները կարող են կենտրոնանալ Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդման վրա․ Bloomberg

ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները անմիջապես կսկսեն աշխատել Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպման համար ճանապարհ հարթելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք ասացին, որ երաշխիքները կկենտրոնանան Ուկրաինայի զինված ուժերի և դրանց կարողությունների ամրապնդման վրա՝ առանց որևէ սահմանափակման, օրինակ՝ զորքերի թվաքանակի հարցում, որպեսզի խուսափեն պատերազմի ավարտի ապագա համաձայնագրում ուկրաինական բանակի չափը սահմանափակելու Ռուսաստանի պահանջներից։

Գործակալության զրուցակիցները պարզաբանել են, որ անվտանգության երաշխիքները պետք է հիմնված լինեն նաև «Ցանկացողների կոալիցիայի» (Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարությամբ տասնյակ երկրների խումբ) աշխատանքի վրա և ինչպես սպասվում է՝ ապագայում ներառեն բազմազգ ուժեր։ Դրանց ձևաչափը դեռ պետք է որոշվի, հավելել են նրանք։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031