Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի․ Փաշինյան

Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ ժամանակն է աշխատել մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունների միջև հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման երաշխիքներից մեկն է։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի այցը նոր թափ և որակ կհաղորդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերություններին։
«Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև ներկայիս ամուր ու փոխշահավետ գործընկերության հիմքում ընկած է ամուր բարեկամությունը, որը պատվով է դիմացել ժամանակի փորձությանը և ինչ-որ առումով, միացրել նաև մեր երկու ժողովուրդների պատմական ուղին», — հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031