Tesla-ն պաշտոնապես ներկայացրել է Model Y-ի երկարացված տարբերակը

Tesla-ն Չինաստանում ներկայացրել է վեց տեղանոց Model Y L էլեկտրական մեքենան և սկսել է արդեն պատվերներ ընդունել, ընդ որում՝ երկարացված մոդելի գինը սկսվում է 339,000 յուանի:: Մատակարարումները կսկսվեն սեպտեմբերին:

Չափերի առումով Model Y L-ը Չինաստանում իր հիմնական մրցակիցների շարքում ամենակոմպակտ եռաշարք մոդելն է։ Չի նշվում, թե արդյոք նման էլեկտրական մեքենա կհայտնվի այլ շուկաներում։

Արտաքինից Tesla Model Y L-ը գրեթե չի տարբերվում էլեկտրական մեքենայի սովորական տարբերակից։ Անիվային բազան մեծացել է 150 մմ-ով (մինչև 3040 մմ), իսկ քրոսովերի երկարությունը՝ 4797-ից մինչև 4976 մմ։

Սրահն ունի նոր 16 դյույմանոց սենսորային էկրան (ստանդարտ մոդելն ունի 15.4 դյույմանոց), արդիականացված անլար սմարթֆոնի լիցքավորման համակարգ և լրացուցիչ աուդիո բարձրախոսներ: Լիցքավորման միացքներ կան ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ շարքի ուղևորների համար:

Tesla Model Y L-ը առաջարկվում է միայն երկակի շարժիչով լիաքարշակ համակարգով (190 ձիաուժ առջևում և 266 ձիաուժ հետևի մասում), մինչև «հարյուր» մղոն/ժամ արագացումը տևում է 4.5 վայրկյան: 82 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 751 կմ (ըստ CLTC ցիկլի):

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031